Երեկ կայացած «Կողք կողքի» ներառական փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի առաջին ելույթը։ Երեխաների հետ աշխատանքը տարվել է 2.5 ամիս։ Խմբի ստեղծման նախաձեռնող և ղեկավարներն են Աննա և Անահիտ Մխիթարյանները։ Այս համերգը եկավ ապացուցելու, որ ֆիզիկական հնարավորություններն ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք, իսկ հոգու թռիչքը չունի սահմաններ։