8.12.2025
Զարեհ Սինանյանը մինչեւ սեպտեմբերի 17-ը կլինի ՌԴ-ում. նա կայցելի Մոսկվա, Պետերբուրգ և Սոչի
06.09.2019
Զարեհ Սինանյանը մինչեւ սեպտեմբերի 17-ը կլինի ՌԴ-ում. նա կայցելի Մոսկվա, Պետերբուրգ և Սոչի

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին մեկնել է Ռուսաստան: Նրա գործուղումը կտեւի մինչեւ սեպտեմբերի 17-ը, որի ընթացքում նա կայցելի նախ Մոսկվա, ապա Սանկտ Պետերբուրգ ու Սոչի: Սինանյանը կհանդիպի այնտեղ գործող հայկական համայնքային կառույցների ղեկավարների եւ ներկայացուցիչների, երիտասարդ գործարարների եւ հայ ուսանողների հետ, որի ընթացքում կծանոթանա կատարված աշխատանքներին եւ համայնքային խնդիրներին, կքննարկի հետագա համագործակցության ուղիները: Զարեհ Սինանյանը 1988 թվականից ընտանիքով ապրում էր ԱՄՆ-ում: Նա բարձրագույն կրթությունը ստացել է այնտեղ եւ մինչեւ վերջերս աշխատում էր Գլենդելի քաղաքապետ: Աշխատել է Վաշինգտոնի թանկարժեք պարտատոմսերի շուկան վերահսկող մարմնում, ներգրավվել է հայկական լոբբիստական ընկերություններից մեկում: Խոսքը Հայ Դատի մասին է: Ներգրավվել Հայ Դատի աշխատանքներին՝ դառնալով Արևմտյան ափի խորհրդի անդամ։ Հայկական համայնքում եղել է ակտիվ, պաշտպանել է Հայաստանի և Արցախի շահերը, օգնել տեղի հայությանը։ 2013 թվականի ապրիլին մասնակցել է Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններին և դարձել հայ քաղաքային խորհրդի Հայաստանում ծնված առաջին անդամը։ 2014 թվականի ապրիլին նշանակվել է Գլենդելի քաղաքապետ: 2019 թվականից ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար։