23.05.2025
Փաշինյանը զայրացավ. Աշխատանքից ազատել, պարգևավճարները ՊԵԿ-ում կրճատել
09.04.2019
Փաշինյանը զայրացավ. Աշխատանքից ազատել, պարգևավճարները ՊԵԿ-ում կրճատել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն: Վարչապետին, սակայն, այստեղ տհաճ անակնկալ էր սպասվում. Շարջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ տարածքը անբարեկարգ է. հայտնում է Aysor-ը: «Սա խայտառակ, կեղտոտ վիճակ ա: Սա վերաբերմունք ա մեր դրոշին ու զինանշանին: Պարգևավճարները պակասեցրեք, տարածքը կարգի բերեք», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:  ՀՀ վարչապետը մտավ մի աշխատասենյակ, որտեղից դուրս գալուց հետո բարկացած ասաց. «Բոլորը ազատվեն աշխատանքից, ովքեր այստեղ աշխատել են, բոլորը հեռացվեն աշխատանքից»: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը փորձեց շտկել իրավիճակը՝ ասելով, որ տարածքը վարձակալությամբ է և չի պատկանում ՊԵԿ-ին, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա կապ չունի: «Որ տուն ենք վարձում՝ ապրենք, ասո՞ւմ ենք ոչինչ խոզանոց ա, մերը չի, չե՞նք մաքրում էդ տունը, այդ պայմաններում պե՞տք է ապրենք, չե՞նք մաքրում: Այստեղ նայելու բան չկա, մի ամսից կգանք կնայենք»,- բարկացած ասաց վարչապետը: