Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվան ընդառաջ այցելել են Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանություն: Նախագահ Արմեն Սարգսյանը տոնի առթիվ շնորհավորել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին և դեսպանատան ամբողջ անձնակազմին: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը ընդգծել են երկկողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը: