Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի բնակավայրերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։«Այսօր ժամը 22:00-22:30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը: ՀՀ զինված ուժերը կորուստներ չունեն»,- գրել է Հովհաննիսյանը։