23.11.2024
ՀՀ վարչապետը ժամանեց Ստեփանակերտ
prev Նախորդ նորություն

Մահացել է Ռայնիսի փողոցում շենքի պայթյունից տուժած 41-ամյա տղամարդը

Այսօր առավոտյան Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Երևանի Ռայնիսի փողոցի 1-ին շենքի բնակիչ 41-ամյա Էդգար Մարգարյանը: Այս մասին հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ տղամարդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 26-ին  շենքում տեղի ունեցած պայթյունի և փլուզման հետևանքով։


Էդգար Մարգարյանը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, միացված էր արհեստական շնչառության սարքին։