18.07.2025
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Սյունիքում մերկասառույց է
29.01.2020
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Սյունիքում մերկասառույց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։