11.07.2025
Թորոսյանը չի բացառել, որ երկրում հայտարարված կարանտինը կարող է երկարաձգվել
28.03.2020
Թորոսյանը չի բացառել, որ երկրում հայտարարված կարանտինը կարող է երկարաձգվել

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի բացառել, որ երկրում հայտարարված կարանտինը կարող է երկարաձգվել եւս մեկ շաբաթով: Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով «COVID-19. մարտահրավեր ընդհանուր վախին» առցանց համաժողովին: Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսների բռնկման դեմ Հայաստանի պայքարի համար ձեռնարկվող գործողությունները: «Հայաստանը սահմանափակումներ է մտցրել` ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի եւ այլ միջազգային գործընկերների առաջարկություններին համապատասխան: Երկիրը մեկշաբաթյա կարանտինի մեջ է: Այն կարող է վերանայվել եւ երկարաձգվել եւս 7 օրով»,- հավելել է նա: Մարտի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 372, որից 28-ը՝ առողջացած, 343-ը՝ փաստացի բուժվող: Բացասական թեստերը եղել են՝ 2172-ը, մահվան դեպքը՝ 1: Հայաստանում մարտի 14-ից 30 օրով հայտարարվել է արտակարգ դրություն: