Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները դարձյալ բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց: Պահանջը, որ ներկայացնում են ակցիայի մասնակիցները մեկն է՝ հստակ պատասխան, թե ե՞րբ են բացվելու սահմանները, որպեսզի իրենք հասնեն իրենց հարազատներին: Նրանք նշում են, որ այս հարցով առաջին անգամ չէ, որ դիմում են կառավարությանը, բայց որևէ պատասխան չեն ստացել: Ավելին՝ հույս չունեն, որ արտակարգ դրության ավարտից հետո սահմանները կբացվեն ու այս հարցը կկարգավորվի: «Այստեղ անհնար է ապրել», - հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը: Եթե կառավարությունից պատասխան չստանան ու ԱԴ-ից հետո սահմանները չբացվեն քաղաքացիները պատրաստվում են շարունակել բողոքի ակցիաները՝ մինչև հարցին լուծում տրվի: