Նախօրեին ուշ երեկոյան ընդդիմության ներկայացուցիչները ազատ են արձակվել: Ազատ արձակվեցին ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը, "Հայրենիք" կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ դատարանները հրաժաևվեցին օգնել իշխանություններին: Ուշ երեկոյան դատարանից ազատ արձակվեց նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Դատարանը նրա ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ: