22.06.2025
Ոստիկանությունը հայտնաբերել է ակտիվիստ-աղջկան միտումնավոր վրաերթի ենթարկած վարորդին
19.11.2020
Ոստիկանությունը հայտնաբերել է ակտիվիստ-աղջկան միտումնավոր վրաերթի ենթարկած վարորդին

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել ակտիվիստ-աղջկան միտումնավոր վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ. "Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է ավտոմեքենայի վարորդը ճանապարհն արգելափակած ցուցարարներից մեկին վրաերթի ենթարկում։ Հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության ծառայողներն անհետաձգելի միջոցառումներ էին ձեռնարկել ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Ավտոմեքենայի 27-ամյա վարորդը հայտնաբերվել է և գտնվում է ոստիկանության Կենտրոնական բաժնում, իսկ ավտոմեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածքում։ Հանգամանքները պարզվում են։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում"։ Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ ցերեկը ընդդիմադիր ակտիվիստները ի նշան բողոքի և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակել էին Երևանի կենտրոնական փողոցները: Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում միկրոավտոբուսի վարորդը քշել էր փողոցը փակած երիտասարդ-ակտիվիստների վրա, ինչի հետևանքով վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա: