Լարված ժամանակներ են Հայաստանի համար: Աշխարհաքաղաքականությունն իրենն է անում: Բռնակալներն ու բարբարոսներն ապացուցում են դա: Սակայն կասկած չունեմ իմ ժողովրդի ուժի, ճկունության և իմաստնության հարցում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: "Միասին մենք կհառնենք, կվերակառուցենք և կյանքի կկոչենք մեր հպարտությունն ու արժանապատվությունը: Աստված օրհնի Հայաստանը»,- գրել է նա՝ ուղեկցելով գրառումը «Ուժեղ Արցախ» հեշթեգով: