Կառավարության այսօրվա նիստում Արմեն Ղուլարյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ: Նշենք, որ Ղուլարյանը տևական ժամանակ է կատարում է կոմիտեի նախագահի պարտականությունները: VERELQ-ը հիշեցնում է, որ Ղուլարյանը 1999-2014թթ-ին եղել է Տավուշի մարզպետ։ 2014 թ. մայիսի 15-ին կառավարության որոշմամբ ազատվել է Տավուշի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն և նշանակվել Հայաստանի քաղաքաշինության նախարարի տեղակալ: