19.06.2025
Ադրբեջանը փոխանցել է ևս 31 զոհված զինծառայողի աճյուն՝ առանց նշելու գտնվելու վայրի մասին
27.01.2021
Ադրբեջանը փոխանցել է ևս 31 զոհված զինծառայողի աճյուն՝ առանց նշելու գտնվելու վայրի մասին

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել եւս 31 զոհված զինծառայողի աճյուն, առանց նշելու գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն: Այս մասին հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Նախնական տվյալներով վերջիններս պահեստազորայիններ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ընդհանուր առմամբ, մինչ օրս հայտնաբերվել է 1318 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողություններին մասնակցած զինծառայողներ, պահեստազորայիններ կամ կամավորներ: Նշվում է, որ Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացնում են Մարտունու (Ներքին Ճարտարի ուղղություն), Վարանդայի (ֆիզուլի) և Հադրութի շրջաններում: