Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները չեն բանակցում դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խորհրդական Մարթա Այվազյանը՝ պատասխանելով հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հնարավոր հաստատման եւ սահմանների բացման վերաբերյալ հարցին։ Նրա խոսքով, Հայաստանի և Թուրքիայի միջեւ ոչ միայն բանակցություններ չեն ընթանում, այլեւ ծրագրված չեն: Ընդ որում, նա հավաստիացրել է, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մնում է Երեւանի արտաքին քաղաքականության գերակայությունը: