Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2021 թվականի ապրիլի 25-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ գործուղում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Սինանյանը համայնքային և անհատական հանդիպումներ կունենա, հետպատերազմյան ընթացքում Հայաստան-սփյուռք համագործակցության նոր հեռանկարները կքննարկի, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատանքը և ծրագրերը կներկայացնի։ Սինանյանը ԱՄՆ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: