ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով պաշտոնից ազատվել է Սյունիքի մարզի ոստիկանապետ Ալեքսանդր Հակոբյանը: Սյունիքի ոստիկանապետ է նշանակվել Ալիկ Մամիկոնյանը: Այս մասին հայտնել է ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Նախկին ոստիկանապետն ուղարկվել է կադրերի ռեզերվ: Բացի այս, պաշտոնից ազատվել են նաև Սյունիքի մարզի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը և Գորիսի ոստիկանապետ Սերգո Մարկոսյանը: Վերջինիս փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է կադրերում գրանցված Ալեն Կարապետյանը: Կապանի բաժնի պետ է նշանակվել Արամ Դավթյանը: