Հայաստանում գործազրկության մակարդակը 2021թ-ի առաջին եռամսյակում 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.7 տոկոսային կետով՝ 19.7%-ի փոխարեն կազմելով 17%: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ Միևնույն ժամանակ, զբաղվածության մակարդակն ավելացել է 1.5 տոկոսային կետով՝ 45.1%-ի փոխարեն կազմելով 46.6%: