Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները դադարեցվել են: Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Թումանյանի վրա: Նշենք, որ ավելի վաղ մամուլը գրել էր, որ Դավիթ Կարապետյանն այդ պաշտոնին նշանակվել էր իր ազգական, Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի շնորհիվ: