Պոլսահայ երգչուհի Սիբիլը նոր երգ է ներկայացրել՝ «Ավրորայի աղոթքը»։ Տեսահալովակի շուրջ աշխատանքները, պայմանավորված համավարակով և մեր Հայրենիքի ցնցումներով, տեւել են շուրջ 4 տարի: Այս ստեղծագործությունն աղոթք է Տիրամորը` բոլոր պատերազմներում որբացող անմեղ մանուկների համար: Երգի հեղինակը Հասմիկ Հախվերդյան է, գործիքավորումը` Karen & Sevak Production-ի։ Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է, հնչյունային ռեժիսորը` Հմայակ Ռոստոմյան Համացանցում տեսահոլովակը կունենա բովանդակային սեղմագրեր`անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն, թուրքերեն լեզուներով: