20.04.2025
Արման Թաթոյանը հուլիսից լրիվ դրույքով կաշխատի Հայաստնի ամերիկյան համալսարանում
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:


Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը դինամիկ զարգանում է, և Հայաստանը հետաքրքրված է բարեկամ Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերությունների շարունակական ամրապնդմամբ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործում:


Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին գնահատականի համար՝ դեսպան Լույոն նշել է, որ Ֆրանսիան մեծ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համագործակցությանը և պատրաստակամ է շարունակել այն սերտացնելու ջանքերը:


Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններինն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին վերաբերող հարցեր:


 


 

Գրիգորյանը բացահայտել է ՀՀ-ի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջին հանդիպման մանրամասները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար