17.05.2025
Red Wings-ը չվերթեր կիրականացնի նաև Կրասնոդարից, Դոնի Ռոստովից և Սամարայից
22.09.2021
Red Wings-ը չվերթեր կիրականացնի նաև Կրասնոդարից, Դոնի Ռոստովից և Սամարայից

Red Wings ավիաընկերությունը հոկտեմբեր ամսվանից սկսում է չվերթեր իրականացնել նաև Դոնի Ռոստով- Երևան- Դոնի Ռոստով, Կրասնոդար- Երևան- Կրասնոդար և Սամարա-Երևան- Սամարա երթուղիներով: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:Միաժամանակ Red Wings-ը Մոսկվայից թռիչքներ կիրականացնի դեպի Դոնի Ռոստով, Կրասնոդար և Սամարա՝ ավիաընկերության ուղևորներին հնարավորություն ընձեռելով այս քաղաքներից մեկով մեկնել Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ:Դոնի Ռոստով- Երևան- Դոնի Ռոստով երթուղով չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 4-ից և կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի:Կրասնոդար- Երևան- Կրասնոդար չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 6-ից և կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի:Սամարա- Երևան- Սամարա երթուղով չվերթերը կիրականացվեն հոկտեմբրի 7-ից՝ յուրաքանչյուր հինգշաբթի օրերին: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար այցելել ավիաընկերության կայք՝ flyredwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: