Գազի սակագնի հարցում կոնսենսուս և փոխըմբռնում կա: Այս պահին բանակցությունները շարունակվում են, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Այս պահին բանակցությունները շարունակվում են, սահմանին գազի գնի վերաբերյալ ոչինչ հնարավոր չէ ասել, բայց սակագնի ձևավորման հարցում կոնսենսուս և փոխըմբռնում կա», - ասաց Մհեր Գրիգորյանը։ Գրիգորյանի խոսքով՝ հումքային շուկաներում իրավիճակից երևում է, որ գազի սակագնի հարցն արդիական է և բանակցությունների առիթ է ստեղծում, դրանք այժմ ընթանում են։