Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ես հիմնադրեցինք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովը՝ երկու երկրների շահերից ելնելով համագործակցությունը զարգացնելու նպատակով։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Մեր ամուր գործընկերության միջոցով է, որ մենք կարող ենք օգնել կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն և բարգավաճում»,- գրել է նա: Հիշեցնենք, հունվարի 14-ին Վաշինգտոնում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրվեց: