Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը։ Նշենք, որ նախատեսվում է մտքերի հանգամանալից փոխանակում ռուս-հայկական հարաբերությունների ողջ շրջանակի, ԵԱՏՄ-ի և եվրասիական տարածքում այլ ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակներում համագործակցության և համաշխարհային օրակարգի արդի հարցերի շուրջ։ Զրույցից հետո սկսվել է նաև երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը։ «Մենք պատրաստ ենք քննարկել երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրը և, բնականաբար, չենք կարող անտեսել իրավիճակը տարածաշրջանում»,- ողջունելով իր հայ գործընկերոջը՝ ասել է Սերգեյ Լավրովը։ Իր հերթին, Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ վերջին անգամ նման ձևաչափով հանդիպում տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսին. «Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ արդյունավետ քաղաքական երկխոսության շարունակմամբ: Հայաստանը միշտ հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին, և մենք հույս ունենք, որ ապագայում ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններ, որոնց, ցավոք, ականատես եղանք վերջերս, վերջին օրերին»,- նշեց Միրզոյանը։ Բանակցությունները շարունակվում են։