Տարեսկզբից Ադրբեջանի բանակը 19 զինծառայող է կորցրել, այս մասին ասվում է Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի նոր զեկույցում: Կառույցի ուսումնասիրությունները փաստել են, որ նրանցից 17-ը մահացել են ոչ մարտական պայմաններում, երկուսը՝ 2023 թվականի Արցախի դեմ ռազմական հարձակման ընթացքում ստացած վնասվածքների հետևանքով։ Զեկույցի համաձայն՝ մահացածներիի մեծ մասը շարքային զինծառայողներ են, գրում է Ազատությունը: Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտը ներկայացրել է նաև առաջին կիսամյակի ընթացքում բանակի վիրավորների թիվը։ Կազմակերպության տվյալներով՝ առնվազն 18 զինծառայող է վիրավորվել անցած վեց ամիսներին՝ մեծ մասը՝ ավտովթարի հետևանքով, և միայն 2 զինծառայող՝ հայկական զինուժի կրակոցներից։