Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ն խորապես մտահոգված է Իրանի դեմ միակողմանի հարձակմամբ և դատապարտում է նման գործողությունները: «Իրանի դեմ միակողմանի հարձակումը խոր մտահոգություն է առաջացնում: Հատկապես բանակցությունների հերթական փուլին ընդառաջ՝ այն վտանգում է խաղաղ ջանքերը, ինչպես նաև ընդհանուր տարածաշրջանային կայունությունը և գլոբալ խաղաղությունը: Մենք դատապարտում ենք նման գործողությունները և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել միջազգային իրավունքը», - ասված է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ: