Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 9-ի որոշմամբ՝ Արտյոմ Սուջյանը 2025 թվականի սեպտեմբերի 10-ից կնշանակվի վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար։ «Ղեկավարվելով «Հանրայինծառայությանմասին» օրենքի 9-րդհոդվածի 13-րդմասով՝ԱրտյոմՍուջյանին 2025 թվականիսեպտեմբերի 10-ից նշանակելվարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար»,- նշված է որոշման մեջ։ Հիշեցնենք, որ նախկինում Արտյոմ Սուջյանը զբաղեցրել է արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնը: