Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ևս ազատման դիմում է գրել: Լուրը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ VERELQ-ն ավելի վաղ գրել էր, որ ըստ լուրերի՝ երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ է արել կառավարության մի շարք անդամների՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին: Նրանց մասով պաշտոնական հաստատում դեռ չկա: Այսօր առավոտյան ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց: