12.07.2025
Լուսանկարը` Aurora News
06.02.2025
ԵԱՏՄ շուկա արտահանվող հայկական ապրանքները կստանան թվային նույնականացում

Հայաստանը անցնում է արտահանվող ապրանքների թվային նույնականացման նոր համակարգի, որը կապահովի դրանց ճանաչելիությունը Եվրասիական տնտեսական միության շուկայում։ Փետրվարի 6-ին կառավարությունը հավանություն տվեց համապատասխան նախագծին, որի ներդրումը կսկսվի 2025 թվականի մարտից։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով, նոր համակարգը կներդրվի փուլային եղանակով՝ ըստ ապրանքախմբերի։ Առաջին փուլում՝ 2025թ. մարտի 1-ից, կդրոշմավորվեն ըմպելիքները և պահածոյացված մթերքը, հունիսից՝ կաթնամթերքը, սեպտեմբերից՝ յուղերը, իսկ 2026թ. հունվարից՝ դեղերը, կոսմետիկան և օծանելիքը։ Նոր համակարգը, ի տարբերություն նախկինի, թույլ կտա հատի ճշտությամբ վերահսկել ապրանքների շարժը և կրճատել ստվերային շրջանառությունը։ Միաժամանակ, տնտեսվարողները հնարավորություն կստանան խմբային դրոշմավորում իրականացնել՝ կրճատելով ծախսերը։