Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 21-ի նիստում քննարկում է 2024թ. ձմեռային զորակոչի անցկացման մասին որոշման նախագիծը։ Ըստ նախագծի, զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 25-ին և կշարունակվի մինչև հունվարի 31-ը, իսկ զորացրումը նախատեսված է հունվարի 9-31-ն ընկած ժամանակահատվածում։ Զորակոչին ենթակա են այն արական սեռի քաղաքացիները, որոնք մինչև 2024թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ դառնում են 18 տարեկան, ինչպես նաև նրանք, ում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետման ժամկետը լրանում է մինչև նշված ամսաթիվը։