26.11.2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին
17.07.2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Ողջունելով պետքարտուղարի տեղակալի այցը Հայաստան՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների շարունակական առաջընթացի կարևորությունը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների և փոխադարձաբար սահմանված առաջնահերթությունների վրա: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությանն ու շարունակականության անհրաժեշտությանը: Ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի՝ կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության և զբաղվածության ծրագրերի ընթացիկ աշխատանքներն ու այդ ուղղություններով հնարավոր համագործակցությունը: