Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր #հատիկառհատիկ շարքը՝ ներկայացնելով, թե ինչ գույք է հօգուտ ՀՀ բռնագանձվել: Հերթական գրառումը. "Դատարանի վճռով Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամաս 27 եւ 28 հասցեներում գտնվող հանգստի գոտու համար նախատեսված, ապօրինի կերպով օտարված 1 հա հողատարածքի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 18 միլիոն դրամ":