23.04.2025
Կառավարությունը 2 մլրդ դրամ կուղղի մարզային համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը
28.11.2024
Կառավարությունը 2 մլրդ դրամ կուղղի մարզային համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը

Հայաստանի կառավարությունը 2 մլրդ 43 մլն 744 հազար դրամ կհատկացնի համայնքների ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: Ֆինանսավորումը կտրամադրվի հետևյալ կերպ. Արարատի մարզ - 7 ծրագիր Շիրակի մարզ - 7 ծրագիր Լոռու մարզ - 4 ծրագիր Վայոց ձորի մարզ - 4 ծրագիր Արմավիրի մարզ - 3 ծրագիր Սյունիքի մարզ - 2 ծրագիր Արագածոտնի մարզ - 1 ծրագիր Գեղարքունիքի մարզ - 1 ծրագիր Նախարարի խոսքով, միջոցները կուղղվեն գազաֆիկացման աշխատանքներին, ոռոգման համակարգերի կառուցմանն ու վերանորոգմանը, ինչպես նաև փողոցների բարեկարգմանը։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականի պետական բյուջեում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար նախատեսված է 22 մլրդ դրամ։