Էդգար Հունանյանը նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Էդգար ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար»,- ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում։