ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ կարճ զրույցում անդրադարձել է վերջին շրջանում ի հայտ եկած քաղաքական նոր նախաձեռնություններին։ «Բոլոր նախաձեռնություններին հաջողություն եմ մաղթում»,– նշել է Սարգսյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպես է վերաբերվում ձևավորվող քաղաքական շարժումներին։ Երբ լրագրողները հիշեցրել են, որ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն էլ է հայտարարել իր նախաձեռնության մասին, որը որոշ շրջանակներում կապում են հենց իր հետ, Սարգսյանը հումորով պատասխանել է․ «Մարդիկ կարող են բաժակ նայել, ենթադրություններ անել, տարբեր կարծիքներ հայտնել իմ մասնակցության մասին»։