Նիկոլ Փաշինյանին դավաճան անվանած բլոգեր Արտակ Ավետիսյանը 1 ամսով կալանավորվեց, այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Ավետիսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան: Հիշեցնենք, որ Արտակ Ավետիսյանին բռնի ուժով բերման էին ենթարկել հղի կնոջ և մոր աչքի առաջ՝ պատճառաբանելով, թե ատելության խոսք է տարածում իշխանության հանդեպ։