Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերականորեն կայուն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը: «Կրակոցներ հնչում են, բայց դրանք թիրախային չեն: Այն կրակոցները, որոնք թիրախային են, այդ մասով ՊՆ-ն տեղեկատվություն է տալիս»,- ասաց ԶՈՒ ԳՇ պետը: Անդրադառնալով հարցին, թե կրակոցներ արձակելով՝ ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը, Ասրյանն ասաց. «Նպատակն է մեր զինծառայողների վրա հոգեբանական ճնշում գործադրելը, սահմանային բնակչության վրա ճնշում գործադրելը»: