17.01.2026
Լուսանկարը` primeminister.am
14.07.2025
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի և ԵՄ ղեկավարների եռակողմ հանդիպումը

Բելգիայի մայրաքաղաքում մեկնարկել են բարձր մակարդակի բանակցություններ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական միության ղեկավարների մասնակցությամբ՝ ուղղված հայ-եվրոպական հարաբերությունների խորացմանը։ Բրյուսելում այսօր մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարությունը, հայկական պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ՀՀ դեսպանը ԵՄ-ում՝ Տիգրան Բալայանը։ ԵՄ կողմից հանդիպմանը մասնակցում են նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։