7.03.2026
Լուսանկարը` Sputnik
28.08.2025
ՀՀ-ն հավանություն է տվել Չինաստանի հետ ավտոմոբիլային փոխադրումների համաձայնագրին

Օգոստոսի 28-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Չինաստանի հետ միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագրի ստորագրմանը։ Այս քայլը նպատակ ունի կարգավորել երկու երկրների միջև տրանսպորտային փոխադրումների ոլորտը և հզոր խթան հաղորդել տնտեսական համագործակցությանը։ Ներկայումս Հայաստանի և Չինաստանի միջև ավտոմոբիլային փոխադրումները պատշաճ իրավական կարգավորում չունեն, ինչը լուրջ խոչընդոտներ է ստեղծում դրանց զարգացման և տնտեսական կապերի խորացման համար։ Նոր համաձայնագիրը կստեղծի իրավական հիմք ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների համար՝ համապատասխանեցնելով դրանք միջազգային նորմերին և երկու պետությունների օրենսդրությանը։ Կառավարությունից ընդգծել են, որ նախաձեռնությունը կնպաստի փոխշահավետ տնտեսական հարաբերությունների խորացմանը, ավտոմոբիլային փոխադրումների զարգացմանը և միջազգային տրանսպորտային միջանցքներում համագործակցության ընդլայնմանը։ Այս որոշումը Հայաստանի արտաքին քաղաքականության մի մասն է, որի նպատակն է խորացնել քաղաքական երկխոսությունն ու տնտեսական կապերը Չինաստանի հետ։