Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փակագծեր չի բացում՝ արդյո՞ք Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք COP-29 կլիմայական գագաթնաժողովին, գրում է News.am-ը: «Հրավեր կա, բայց այս պահին դրանից ավելի որևէ բան չեմ կարող ասել»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։ Հարցին՝ արդյոք նախապայմա՞ն է գերիների վերադարձը՝ Հարությունյանը պատասխանեց, թե նախապայմանների մասին չի ցանկանում խոսել, որովհետև, ըստ նրա, ցանկացած բանակցություններում, երբ նախապայմաններ են դրվում, շատ լավ տեղ չի տանում։