7.06.2026
Առավոտվանից իրավապահ համակարգը լծվել է ընտրական գործընթացը խոչընդոտելու գործողությունների
prev Նախորդ նորություն

Ընտրություններ 2026. Քվեարկության մասնակցությունը ժամը 11:00-ի դրությամբ

Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմում է 2 503 976 մարդ։ Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 362 657 ընտրող, ինչը կազմում է 14,48%։


Երևանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 849 488 մարդ։ Դրանցից քվեարկությանը մասնակցել է 122 856 մարդ, ինչը կազմում է 14,46%։


Մարզերի տվյալները հետևյալն են.


Արագածոտն — 113 441 ընտրողից քվեարկել է 16 779 մարդ (14,79%)։
Արարատ — 220 167 ընտրողից քվեարկել է 31 556 մարդ (14,33%)։
Արմավիր — 226 337 ընտրողից քվեարկել է 28 587 մարդ (12,63%)։
Գեղարքունիք — 177 854 ընտրողից քվեարկել է 23 093 մարդ (12,98%)։
Լոռի — 213 301 ընտրողից քվեարկել է 30 796 մարդ (14,44%)։
Կոտայք — 240 528 ընտրողից քվեարկել է 38 526 մարդ (16,02%)։
Շիրակ — 207 820 ընտրողից քվեարկել է 26 178 մարդ (12,60%)։
Սյունիք — 106 972 ընտրողից քվեարկել է 18 775 մարդ (17,55%)։
Վայոց Ձոր — 44 634 ընտրողից քվեարկել է 7 061 մարդ (15,82%)։
Տավուշ — 103 434 ընտրողից քվեարկել է 18 450 մարդ (17,84%)։


 

Ի՞նչ խախտումների մասին են ահազանգում դիտորդները ժամը 12.30–ի դրությամբ
Հաջորդ նորություն next