Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն այսուհետ չվերթեր է սպասարկելու դեպի Լառնակա, Կիպրոս: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ից հայտնում են, որ չվերթերն իրականացնելու է հունգարական բյուջետային «Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. սեպտեմբերի 30-ից Լառնակայի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան: Լառնակա-Գյումրի- Լառնակա երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 25-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին, և հոկտեմբերի 30-ից սկսած՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին: