Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Չեռնոգորիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ: «Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և Չեռնոգորիայի կառավարությանը, լիակատար ապաքինում ենք մաղթում տուժածներին»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում: Նախօրեին Չեռնոգորիայում Ցետինե քաղաքի բնակիչ Ացո Մարտինովիչը գնդակահարել է 12 մարդու և ինքնասպան եղել: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։