Հայաստանում փետրվարի 9-ին հաստատվել է կորոնավիրուսի վարակման 2 811 նոր դեպք: Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 396 885 դեպք, որոնցից 359 456-ը` առողջացած: Մեկ օրում կատարվել է 7 297 թեստավորում։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 797 392 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 27 762 մարդ։ Անցած մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 6 մարդ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 108 մահվան դեպք է արձանագրվել: