ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկն այսօր գտնվել է ՀՀ ԱԳՆ-ում: Այս մասին VERELQ-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: Նա այցի հետ կապված այլ մանրամասներ չներկայացրեց: Ենթադրելի է, որ այցը կապված է Ալեքսանդր Լուկաշենկոյի երեկ հնչեցրած հայտարարությունների հետ: Հիշեցնենք, Բելառուսի եւ Ռուսաստանի միութենական պետության և դրան հետխորհրդային այլ երկրների միանալու հեռանկարների մասին խոսելիս Լուկաշենկոն հայտարարել էր, որ "Հայաստանը գնալու տեղ չունի", նաև ավելացրել՝ "Հայաստանը ինչ-որ մեկին պե՞տք է... Նիկոլ Վովաևիչը տեսել է դա»։ ՀՀ ԱԳՆ-ում ի պատասխան արձագանքել էին, որ "Բելառուսի նախագահի յուրօրինակ աշխարհաքաղաքական վերլուծությունը նպատակ է հետապնդում սպասարկել առաջին հերթին սեփական ներքաղաքական օրակարգը եւ ոչ մի կապ չունի Հայաստանի եւ նրա արտաքին քաղաքականության հետ":