Հայաստանում փետրվարի 6-ին կատարվել է 4 803 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 631 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 33,9 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Առողջացել է 2 349 մարդ։ Արձանագրվել մահվան 11 դեպք։ Փետրվարի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 391 588 դեպք, որոնցից 352 985-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 783 288 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 28 951 մարդ։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 097 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 555 է: