Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Վահագն Խաչատուրյանն ազատվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից: Փաստաթուղթը ստորագրել է նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.Վահագն Խաչատուրյանին ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից», - նշված է հրամանագրում: