10.07.2025
Ի՞նչ ճակատագիր է սպասվում այն մասունքներին, որոնք ծնողները հրաժարվում են ճանաչել
14.03.2022
Ի՞նչ ճակատագիր է սպասվում այն մասունքներին, որոնք ծնողները հրաժարվում են ճանաչել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր դարձյալ խոսել է այն մասին, որ կան դեպքեր, երբ զոհված զինծառայողների մասունքները նույնականացվել են, երբեմն եռակի անգամ այլ երկրներում հաստատվել, սակայն հարազատները պատրաստ չեն վերցնել աճյունները հուղարկավորելու համար:   Միևնույն ժամանակ նախարարը հրաժարվեց մանրամասնել, թե կոնկրետ քանի դեպքի մասին է խոսքը:  Լրագրողների այն հարցին, թե որքա՞ն է պետությունը դեռ պահելու այդ մասունքները, նախարար Ավանեսյանն ասաց, որ կառավարությունն անում է ամեն բան, որպեսզի ծնողներն այդ ցավալի գործընթացն անցնեն և հուղարկավորելու որոշում կայացնեն։ «Բայց մենք հասկանում ենք, որ ինչ-որ ժամանակ հետո պետք է անդրադառնանք այս հարցին և հուղարկավորենք անհատական գերեզմաններում», - ասաց նա՝ կոնկրետացնելով, որ խոսքը եղբայրական գերեզմանի մասին չէ: