Հայաստանում փետրվարի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 2676 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 402 403 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 811 771, վերջին մեկ օրում կատարվել է 6743 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 27 029 պացիենտ: Մեկ օրում նրանց թիվը նվազել է 1011-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 365 662 անձ (3658 անձ մեկ օրում): Անցած մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 8145 է: Մահվան ևս 7 դեպք է արձանագրվել, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1567 է: